10 02 2021

Հեղափոխությունները հետխորհրդային տարածքում հանգեցնում են առնվազն տարածքային կորուստ­ների․ «Առավոտ»

Հեղափոխությունները հետխորհրդային տարածքում հանգեցնում են առնվազն տարածքային կորուստ­ների․ «Առավոտ»

«Պարզապես արձանագրենք, որ հեղափոխությունները [եթե անգամ մենք դրան «գունավոր» չկոչենք] հետխորհրդային տարածքում հանգեցնում են առնվազն տարածքային կորուստ­ների: Այդ առումով համեմատենք այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և Վրաստանում: Սաակաշվիլիի օրոք 2008 թվականին Վրաստանը կորցրեց այն տարածքները, որոնք այդ պահին ար­դեն իսկ այդ երկրի վերահսկողության տակ չէին, և որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում էին այլ ազգերը: Փաշինյանի օրոք մենք կորցրե­ցինք այն տարածքները, որոնք մեր վերահսկողու­թյան տակ էին, և որտեղ ապրում էին հայերը:

2003 թվականի «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը ստացավ և շարունակում է ստանալ Արևմուտքից հսկայական նյութական օգ­նություն: «Թավշյա հեղափոխությունից» հետո Հա­յաստանը ոչ մեկից շոշափելի օգնություն չստա­ցավ [հիմնականում շարունակում է ստանալ այն օգնությունը, որը կար նաև «Սերժի վախտ»], ավե­լին՝ պատերազմի ժամանակ մենք չստացանք ո՜չ Ռուսաստանի, ո՜չ Իրանի, ո՜չ էլ Արևմուտքի նույ­նիսկ բարոյական աջակցությունը:

 

Մի հատկանշական տարբերություն ևս. 2008 թվականին Ռուսաստանը հայտարարում էր, որ դեմ է «տարածքային ամբողջականությունը» ռազ­մական ճանապարհով վերականգնելուն, ինչը, նրա կարծիքով, անում էր Սաակաշվիլին Հարա­վային Օսիայի հանդեպ: 2020 թվականին, երբ դա անում էր Ալիևը, Ռուսաստանի արձագանքն այլ էր, մոտավորապես հետևյալը. «Իհարկե, լավ չի, բայց ի՞նչ արած՝ դա միջազգայնորեն ճանաչ­ված Ադրբեջանի տարածք է»: «Միջազգային ճա­նաչումն», ինչպես հայտնի է, տարբեր դեպքերում տարբեր ձևով է մեկնաբանվում:

Հետաքրքիր է, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում հեղափոխությունից և տարածքային կորուստ­ներից հետո: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սաակաշվիլիի կու­սակցությունը պարտվեց «Վրացական երազան­քին», և «Վարդերի հեղափոխության» առաջնորդը [ի պատիվ իրեն] ընդունեց այդ պարտությունը, որից հետո նրան և նրա շրջապատից մի քանի հոգու սկսեցին հետապնդել: Այդ հետապնդումնե­րից խուսափելու համար Վրաստանի նախկին նա­խագահն ապրում է հայրենիքից դուրս: Հայաստանում չկա ավանդույթ, ըստ որի, իշխա­նությունը, ընտրություններում պարտություն կրելուց հետո, ընդունում է իր պարտությունը: Իսկ որ Փաշինյանին պաշտոնանկ անելուց հետո [երբ էլ դա լինի] նույնպես կսկսեն հետապնդել, դա ակն­հայտ է: Նույնպես ավանդույթ է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ