10 02 2021

Ինչպես է ԱԺ-ն տապալում կարևոր հարցերի քննությունը․ «Ժողովուրդ»

Ինչպես է ԱԺ-ն տապալում կարևոր հարցերի քննությունը․ «Ժողովուրդ»

«Չնայած յոթերորդ գումարման Ազգային ժողովը մշտապես հպարտացել է քննիչ հանձնաժողովների առատությամբ՝ իբրև հետևողականության դրսևորում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում դրանք կարծես թե ձևական բնույթ են կրում:

 

Թերևս վաղուց հայտնի ճշմարտություն է, որ եթե ուզում ես որևէ հարցի խոր քննությունը տապալել, ստեղծիր հանձնաժողով, և խնդիրը կլուծվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը»:

Այսինքն՝ առաջին հերթին հենց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է հետևի խորհրդարանի աշխատանքների պատշաճ կատարմանը, սակայն դրա փոխարեն հակառակ երևույթի ենք ականատես լինում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Արարատի և Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին:

Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է անցկացրել 2020 թվականի ապրիլի 17-ին, և, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ օրը հանդիպում է եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ:

2019 թվականին էլ հանձնաժողովը 5 նիստ է անցկացրել:

Սակայն, ըստ էության, որևէ բացահայտում այդպես էլ չի եղել: Հավելենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը արդեն ավարտվել է, սակայն հաշվետվությունը դեռևս ներկայացված չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ