10 02 2021

Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ»

Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ չափերի է հասել։ Բացի կենսական ապրանքներից, մեկ տարվա ընթացքում ուղիղ 100 դրամով թանկացել է նաեւ բենզինը։ Վերջին թանկացումը երկու-երեք օր առաջ արձանագրվեց՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամից դարձավ 390, իսկ պրեմիումը՝ 390-ից՝ 410։ Ու դեռ թանկանալու միտում ունի։ Եվ սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ բենզինի գինը հասել էր 270 դրամի։ Գազը նույնպես թանկացել է՝ մեկ լիցքավորման մեջ մոտ 500-600 դրամով։

Տնտեսագետները սա բացատրում են հիմնականում դոլարի թանկացմամբ, համաշխարհային շուկայում գների մի փոքր բարձրացմամբ, ակցիզային դրույքաչափերի փոփոխությամբ, նաեւ մեր շուկայում առկա մենաշնորհով եւ հակամրցակցային համաձայնության դրսեւորումներով, որով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ