04 02 2021

Առողջապահության նախարարության ծախսերը կստուգվեն. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարության ծախսերը կստուգվեն. «Ժողովուրդ»

«ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պալատը մտադիր է ստուգել Առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը

 

Բացի այս, Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը ստուգելու է նաև ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի կողմից Covid-19-ով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը շուրջ 13 մլրդ 244 մլն դրամ գումար է ծախսել:

Ինչևէ, մեզ մնում է սպասել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության ավարտին՝ հասկանալու համար՝ արդյոք արդյունավետ են ծախսվել ընդդեմ կորոնավիրուսի ստացած միլիարդները, թե ոչ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ