12 01 2021

Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով․ «Ժողովուրդ»

Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով։ Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով: Իսկ ահա պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390- դրամով։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով, թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ բենզինի շուկան իրենց ուշադրության կենտրոնում է եւ այնտեղ մոնիտորինգ են անում։ Ապա նշեցին, որ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում:

Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 4-ի տվյալներով, կազմել է մոտ 369 դրամ, Ռուսաստանում՝ մոտ 332 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 242 դրամ, Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 211 դրամ:

Նշենք, որ Հայաստանը հնարավորություն ունի Ղազախստանից մեծ քանակությամբ եւ մատչելի գներով բենզին ներկրել, քանի որ ղազախական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ զրոյացրել է նավթամթերքի արտահանման տուրքերը։ Հայաստանի հանրությունը հույս ուներ, որ բենզինի գինն այս ամենի արդյունքում զգալի կնվազի։ Բայց ինչպես տեսնում եք՝ Հայաստանում բենզինի գինը ոչ թե նվազում է, այլ՝ բարձրանում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ