«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա մոսկովյան այցին ընդառաջ, իշխանական վերնախավում մինչեւ վերջին պահը սպասել են, որ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի, ընդ որում՝ ընդլայնված կազմով, եւ կքննարկի հանդիպման օրակարգը։ Ինչպես մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինն անցկացրեց՝ հրավիրելով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել ԼՂ կոնֆլիկտին: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունն այդպես ներկայացվեց։
«Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան դերակատարն այլեւս զրո է, իսկ խորհրդատվության կարիք չունի, քանի որ ինքը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել»,- ասաց ԱԽ մեր աղբյուրը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը