24 12 2020

Ընդդիմությանն անտեսելու արվեստը․ «Հրապարակ»

Ընդդիմությանն անտեսելու արվեստը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու օրակարգով, ապա շարունակեց, որ ստեղծված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով պատրաստ է սահմանադրական իր լիազորություններից հրաժարվել եւ կադրային ու անվտանգային որոշումները կայացնել խորհրդարանի ու ԱԱԽ-ի հետ համատեղ, սակայն մի քանի օր ընթացող ակտիվ կադրային փոփոխությունների ադյունքում նա դեռեւս պաշտոնների է նշանակում իր մարդկանց եւ աջակիցներին: Արցախում վստահ են, որ Հայկ Խանումյանի եւ Մանե Թանդիլյանի համար անձամբ Նիկոլ Փաշինյանն է միջնորդել:

Իսկ նախօրեին արդարադատության նախարար է նշանակել իր աշխատակազմի ղեկավար Կարեն Դանիելյանին, առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանին, ով Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկն է եւ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Հարությունյանին։ Արցախի քաղաքական դաշտում վստահ են, որ Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը, վերջինս իր փորձով խորհուրդ է տվել անտեսել ընդդիմությանը եւ շարժվել սեփական օրակարգով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ