12 12 2020

Դատախազները վճռական են. պաշտոնանկություններ կլինե՞ն. «Ժողովուրդ»

Դատախազները վճռական են. պաշտոնանկություններ կլինե՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատախազական համակարգում եւս արշալույսները խաղաղ չեն:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու եւ ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը:

Նրանք Դավթյանին ասել են՝ որեւէ ապօրինության չեն գնալու, եւ եթե իրենց որեւէ բան ստիպեն անել, ապա դիմումներ են գրելու եւ պաշտոնից ազատվեն:

Եվ, մեր տեղեկություններով, հենց սա է պատճառը, որ չի բացառվում՝ առաջիկայում Գլխավոր դատախազությունում եւս պաշտոնանկությունների շարք սկսվի, եւ իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ գրեն բարձրաստիճան դատախազներ անգամ: Ամեն դեպքում, դատախազներն այդ մասին ասել են ոչ միայն իրենց անմիջական ղեկավարներին, այլ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւս»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ