168.am-ը գրում է․ «Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը Երևանի սրճարաններից մեկում: Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում:
168.am-ին հաջողվեց պարզել, որ լուսանկարն արված է այսօր, Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» սրճարանում:
Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի որդու հետ սրճարանում պատկերված անձը Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով Օպերայի շրջակայքում սրճարան ունի, որը զարմանալիորեն չի քանդվել:
Ըստ օդում կախված լուրերի՝ սույն երիտասարդը եղել է նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում:
Թե ինչ է արել նա այնտեղ, կարող ենք միայն ենթադրել:
Լուսանկարը, ի դեպ, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութից է արվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը