17 10 2020

Դատավոր Արմեն Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար. «Ժողովուրդ»

Դատավոր Արմեն Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը երեկ լիազորությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Մենք տեղեկացանք, որ նրա լիազորությունները կդադարեն երկուշաբթի, որից հետո վերջինս կնշանակվի արդարադատության փոխնախարար:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 5-ին գրել էր, որ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանի՝ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո այդ պաշտոնին հենց Արմեն Հովհաննիսյանն է նշանակվելու:

Իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի եւ բանիմաց դատավորի, թեեւ նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել: Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ նախ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ