22 09 2020

Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ. «Փաստ»

Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բացահայտ բևեռացման ու սելեկտիվ գործընթացները չեն շրջանցում գրեթե ոչ մի ոլորտ. իշխանությունները փաստացի չեն նայում մարդկանց պրոֆեսիոնալիզմին և պարզապես բաժանում են «սևերի» ու «սպիտակների»։ Չնայած անընդհատ մեղադրանքներ են հնչում, որ բավարար կադրեր չունենալով՝ իշխանություններն ականջալուր չեն լինում այլ մասնագետների ու փորձագետների խոսքին, «Փաստ» թերթի տեղեկություններով, հիմա էլ կազմել են փորձագետների «սև ցուցակ». հատուկ հանձնարարական է իջեցվել, թե ում պետք է իշխանամերձ լրատվամիջոցները տեղ տան, ում գրառումները հրապարակեն, ումը՝ ոչ, կառավարությունում որ փորձագետներին է պետք «անտեսել», որոնց՝ «լսել», անկախ նրանից, թե ինչ կարգի մասնագետներ են, ինչքանով կարևոր ու կառուցողական դիտարկումներ կարող են ներկայացնել և ինչ փորձառություն ունեն։ Առաջնային պետք է լինի այն հանգամանքը, թե որքանով են «սվոյ» ու որքանով են գործում իշխանությունների «գծի մեջ»»:

Նյութն ամբողջությամբ կարթացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ