«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Երկու տարի առաջ ո՞վ կհամարձակվեր Արայիկ Հարությունյանին «դդում» անվանել կամ Նիկոլ Փաշինյանի մասին մի թթու խոսք ասել։ Իսկ այսօր անգամ ֆեյքերը չեն համարձակվում հակադարձել նրանց հասցեին անհարգալից արտահայտվողներին։ Եվ պատճառը ոչ այնքան հիասթափությունն է երիտասարդ հեղափոխականներից, որքան այն մթնոլորտը, որը նրանք հետեւողականորեն ձեւավորեցին երկրում։
Այն «քֆուր-քյաֆարի» քաղաքականությունը, որով առաջին իսկ օրվանից սկսեցին հարաբերվել քաղաքական ընդդիմախոսների հետ, այն անթույլատրելի լեքսիկոնը, անհանդուրժողականությունը՝ քննադատության հանդեպ, բոլորին սեւացնելու, միայն իրենց կողմնակիցներին «սպիտակ» համարելու արատավոր քաղաքականությունը, որն ի վերջո սկսեց զայրացնել հասարակությանը։ Ինչքա՞ն կարելի է լուտանքներ լսել նախկինների, սեւերի, հանրապետականների, ԲՀԿ-ականների, «Լուսավորի», առհասարակ՝ իրենց տեսակետներն ու վարած քաղաքականությունը չկիսող անձանց հասցեին։
Ինչո՞ւ պետք է 2018-ին ստացած քվեն դառնա ինդուլգենցիա, լկտիանալու, մեծամտանալու հիմք, որ ամեն քայլափոխի ընտրողի երեսով տան, թե՝ մեզ լիազորել եք, որ ինչ ուզենանք, անենք։ Հասկացանք՝ 2018-ին ձայն ենք տվել, հո կրակը չե՞նք ընկել։ Եվ այդ քվեն տալով՝ մենք ձեզ չենք լիազորել, որ հավերժ պայքարեք «ռոբասերժական» անհայտ զանգվածի դեմ՝ բարձիթողի անելով պետության բոլոր գործերը։ Չենք ասել՝ ձեր հակառակորդներին պատերին ծեփեք, դիմակ չկրողներին ծեծեք եւ բերման ենթարկեք։ Չենք ասել՝ ինչ ուզում եք, արեք կրթության, դպրոցի, բուհի, առողջապահության հետ։ Չենք լիազորել, որ տապալեք արտաքին քաղաքականությունը։ Չենք ասել, որ բյուջեն ձեր անձնական քսակն է։ Չենք համաձայնել, որ ստեք, դեմագոգիայով ու պոպուլիզմով զբաղվեք եւ բոլոր ձախողումների համար մեղադրեք մեզ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը