18 09 2020

Իշխանության թիրախում հիմա էլ դեկաններն են․ «Փաստ»

Իշխանության թիրախում հիմա էլ դեկաններն են․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում ամենալարված իրավիճակներից մեկի էպիկենտրոնը դարձել է Երևանի պետական համալսարանը, ուր մեկ տարուց ավելի է, ինչ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները ձեռնամուխ են եղել հերթական վիրահատական միջամտությունն իրականացնել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում։

Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության թիրախում են հայտնվել միջազգային հարաբերությունների, իրավագիտության, մաթեմատիկայի, բանասիրական ու մի քանի այլ ֆակուլտետների դեկանները, որոնց ջրերն օրվա իշխանության և հատկապես ոլորտային նախարարության հետ «մեկ առվով չեն գնում»։

Համալսարանական մեր աղբյուրի տեղեկացմամբ, իշխանություններն իրենց տեսադաշտում արդեն ունեն գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ