15 09 2020

Կապանը մնացել է առանց ոստիկանի․ «Հրապարակ»

Կապանը մնացել է առանց ոստիկանի․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեկ ամիս շարունակ՝ ողջ հուլիսին, Կապանի ոստիկանությունում խռովահույզ վիճակ էր տիրում։ Իրավիճակը հանդարտվել է պետի և պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությամբ։ Բանն այն է, որ հուլիսի 16-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանը Կապանի բաժնի պետ է նշանակել իր մտերիմին՝ երևանցի Սենիկ Երանոսյանին, որը մինչ այդ էլ եղել է Սյունիքի պետը։

 Կապանի պետ նշանակվելուն պես բաժնում մղձավանջ է սկսվել։ Ոստիկանների կարծիքով՝ «եկվորը» չի տիրապետել ոչ միայն Կապանի առանձնահատկություններին, այլև իր ոլորտին։ Շուտով լուրջ մշտական հակասություններ ու լարվածություն է առաջացել ոլորտից հասկացող տեղակալի ու նրա վերադասի միջև։ Միջանձնային լարվածությունը կաթվածահար է արել աշխատանքը, այնպես, որ ոստիկանապետը ստիպված է եղել ազատել աշխատանքից և ազատել է ոչ միայն իր նշանակած պետին, այլ նաև տեղակալին՝ Դավիթ Սուրենյանին։

 Դրան հաջորդել են բաժնի ավելի քան տասը օպերների դիմումները․ նրանք հեռացել են հաջակցություն Սուրենյանի՝ պահանջելով հետ բերել նրան։ Մեր աղբյուրի խոսքով՝ հիմա քաղաքում, ըստ էության, ոստիկանություն չկա՝ օպերատիվ գործողություններ չեն իրականացվում, քանի որ օպերլիազորներ չկան։

 Ոստիկանության լրատվության բաժնից մեզ տրամադրեցին միայն հետևյալը, որ ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննության արդյունքում թե՛ պետը, թե՛ տեղակալն ազատվել են աշխատանքից՝ «ծառայողական պարտականություները ոչ պատշաճ կատարելու համար», թափուր պաշտոններն արդեն համալրվել են։ Սակայն օպերների մասով մեզ տեղեկություններ չհայտնեցին»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ