«Իրատես» թերթը գրում է.
«Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը: Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջևում են:
Այս իրավիճակում, երբ մարդիկ մի կերպ են կարողանում իրենց բիզնեսները պահել, որոշ առևտրի կենտրոններ որոշել են, որ տաղավարների վարձավճարների գինը պիտի բարձրացնել:
Մեր տեղեկություններով` «Սուրմալու» առևտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար, հարուցել է առևտրականների զայրույթը: Թե ինչ հիմնավորմամբ և ինչու է այս պահին նման որոշում կայացվել, առևտրականներին հստակ բացատրություն չեն տվել:
Սակայն ակնհայտ է, որ նման որոշումը բավական տհաճ անակնկալ է առանց այն էլ առևտրից դժգոհ տաղավարների տերերի համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը