«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրացրել է նախագահ Արմեն Սարգսյանի նվազ լիազորություններից եւս մեկը։ Ուրբաթ օրը Սարդարապատում նա պետական բարձր պարգեւներ՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհեց, «Մարտական խաչ» շքանշաններ հանձնեց տավուշյան մարտերի հերոսներին: Մինչդեռ Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն․ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»։
Ա․ Սարգսյանն օգոստոսի 27-ից արձակուրդում է, իսկ միջոցառումը կազմակերպել էին դրա հաջորդ օրը, որպեսզի հերոսներին գնահատելու եւ պարգեւատրելու դափնին ոչ թե նախագահը ստանար, այլ՝ վարչապետը։
Սակայն, «անալոգիայի կիրառմամբ», եթե ՀՀ նախագահը չի իրականացնում իր լիազորությունները, ապա, ըստ Սահմանադրության, դա անցնում է ոչ թե վարչապետին, այլ՝ ԱԺ նախագահին։ Այսինքն, յուրացվել են ԱԺ նախագահի լիազորությունները նույնպես»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը