26 08 2020

Դպրոցների ֆինանսավորումը կկրճատվի. «Հրապարակ»

Դպրոցների ֆինանսավորումը կկրճատվի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Հանրակրթության համակարգում պայթող սկանդալները կարող են գործող իշխանությունների համար կործանարար լինել։ Ոչ միայն չափորոշիչների, դասագրքերի, բուհական ընդունելության քննությունների, սեպտեմբերի 15-ից սկսվող ուսումնական գործընթացի ուղեցույցի հետ կապված է կրթական համակարգում դժգոհություն հասունանում, այլ նաև ֆինանսավորման նոր կարգի, որի նախագիծն օրերս հրապարակվեց։

Երբ 1999-2000 թվականներին հանրակրթության ոլորտն անցավ աշակերտ-թվով ֆինանսավորման, դա արվեց Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ ու հսկայական վարկային միջոցների ներգրավմամբ, որն այսօր արտաքին պարտքի ձևով ծանրացած է ՀՀ քաղաքացիների վրա։

Այժմ, փաստորեն, գաղտագողի փորձ է արվում անցում կատարել դասարան-թվով ֆինանսավորման, որը կտրուկ տարբերվում է նախկինից և էականորեն նվազեցնելու է դպրոցների ֆինանսավորումը, հատկապես՝ փոքր դպրոցներինը, ինչը նշանակում է, որ պետությունը որոշել է կրթությանը հատկացվող ֆինանսները նվազեցնել, ավելի պարզ ասած՝ միջոցներ խնայել դպրոցների վրա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ