22 08 2020

ԿԳՍՄՆ ուղեցույցն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս․ «Հրապարակ»

ԿԳՍՄՆ ուղեցույցն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԿԳՄՍ նախարարությունը՝ երկար-բարակ մշակումներից հետո, վերջապես հրապարակեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն հանրակրթական ուսհաստատությունները կորոնավիրուսի պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպելիս։

Ծանր ու դժվար իրականանալի մի փաստաթուղթ, որն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս։ Փաստաթուղթ, որը կարող է թվալ, թե գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով, որոնք միայն կանոններ սահմանելու տերն են, եւ որոնց չի հետաքրքրում, թե դրանք ինչպես են կյանքի կոչվելու։

 

Բացի այն, որ երեխաներին դիմակ պարտադրելն է լինելու բարդ, այլեւ ինչպե՞ս են նրանց արգելելու դասամիջոց անելն ու միմյանց հետ շփվելը։ Ինչո՞ւ են որոշել, որ չպետք է գործեն առարկայական կաբինետներն ու բուֆետները, եթե, ասենք, բոլոր սրճարանները գործում են։ Կամ՝ ի՞նչ իմաստ ունի գրատախտակի օգտագործումն արգելելը, իսկ ստուգողականները ոչ թե տետրերում, այլ թերթիկների վրա գրելը։ Ո՞վ է որոշել, որ իր կյանքը վտանգելով դպրոց եկող ուսուցիչն ու այն ուսուցիչը, որը հրաժարվել է աշխատելուց, պետք է նույն վարձատրությունը ստանան։

Կամ՝ ինչպե՞ս են կարողանալու մինչեւ սեպտեմբերի 15-ը թեստավորել բոլոր ուսուցիչներին եւ դպրոցական անձնակազմերին։ Եվ ո՞վ է որոշել, որ դասասենյակները 54 քառակուսի մետր պետք է լինեն կամ նվազագույնը՝ 42։ Ինչպե՞ս են կարողանալու դասաբաշխում անել, դասացուցակ կազմել տնօրենները այս սահմանափակումների պարագայում եւ այսքան կարճ ժամանակում։ Կարողանալո՞ւ են արդյոք բոլոր դպրոց մտնողների ջերմաչափումն ու հատուկ ձեւաթղթում գրանցումն ապահովել։ Եվ ամենակարեւորը՝ ինչպե՞ս են երեխաները հասնելու դպրոց, մեր տրանսպորտային ցանցն ի վիճակի՞ է այդ տեղափոխումը պատշաճ կազմակերպել։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ