30 07 2020

ԱԱԾ պետից՝ ՋԷԿ-ի պետ. Էդուարդ Մարտիրոսյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»

ԱԱԾ պետից՝ ՋԷԿ-ի պետ. Էդուարդ Մարտիրոսյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ում հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն ստանա։ Նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երեւանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։

Ներկայիս տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է՝ Սասուն Խաչատրյանը, ով 2017-ին է նշանակվել այդ պաշտոնում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ