«Հրապարակ»-ը գրում է․ «Այս պահին Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանում ուշագրավ խնջույք է ընթանում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն, իր տեղակալների և ևս 30 հյուրերի հետ կերուխումի մեջ են: Առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու: Մինչդեռ պարետի որոշմամբ 5 հոգուց ավելի չպետք է նստեն սեղանի շուրջ: Եթե արտակարգ դրության պահանջները ոստիկանները, հատկապես բարձրաստիճան ոստիկանները, չեն պահպանում, ինչ պահանջել շարքային քաղաքացիներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը