«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային եւ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների եւ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգեւատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։
Այսինքն՝ շուրջ 4 հազար 700 դոլարին համարժեք դրամ է ստացել մեկ անձ, ով հուլիսի 15-ին պաշտոնապես ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը