ԲՀԿ-ն մասնավորապես դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին, որպեսզի միանան այս նախաձեռնությանը` երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու եւ սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար:
Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հեչ ԼՀԿ-ի սրտով չէ այս նախաձեռնությունը: Վերջիններս անգամ իրենց գործընկերների հետ նեղ շրջանակում անկեղծացել են, թե զուտ խուսափում են, որ «հակահեղափոխականի» պիտակ կկպցնեն իրենց եւ կշարունակեն մեղադրել, այսպես ասած, նախկիններին աջակցելու մեջ:
Իհարկե, ԼՀԿ-ականներն այս առումով մոռանում են, որ հակառակ դեպքում` արդեն պաշտոնապես վերածվելու են իշխանության գրպանային ընդդիմության, այնուամենայնիվ, թե ինչ ճանապարհով կգնա «Լուսավոր Հայաստանը», պարզ կլինի այսօր»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը