19 06 2020

Աղաջանյանը մարմինների ղեկավարներին դրդել է «ստուկաչությամբ» զբաղվել․ «Հրապարակ»

Աղաջանյանը մարմինների ղեկավարներին դրդել է «ստուկաչությամբ» զբաղվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր ձեռքում է հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ պաշտոնական գրությունը՝ ուղղված «Պետական մարմինների ղեկավարներին»։

Հունիսի 4-ին Աղաջանյանը՝ վարչապետի հանձնարարությամբ, գրություն է ուղարկել պաշտոնյաներին՝ առաջարկելով «ստուկաչություն» անել իրենց աշխատակիցների դեմ։ Նայել տեսախցիկների ժապավենները եւ հայտնաբերել այն աշխատակիցներին, որոնք միջանցքներում եւ աշխատասենյակներում առանց դիմակների են եղել։ Այդ «հանցագործների» ցանկը ներկայացնել իրենց, որ պատժեն։

Իսկապես, իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ, հիվանդագին դրսեւորումներ է ունենում։ Կարելի է կարծել՝ դիմակը Քովիդ-19-ի վակցինան է կամ բալասանը, իսկ դիմակ չկրողներին հայտնաբերելը, փաստորեն՝ մեր իշխանությունների միակ զբաղմունքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ