18 06 2020

Վարչապետը հակասում է Առողջապահության նախարարությանը․ «Փաստ»

Վարչապետը հակասում է Առողջապահության նախարարությանը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վերլուծությունը ցույց է տալիս, որ «ամենամեծ վարակի օջախը բակերն են, բեսեդկաները և հարևանությունը»: Այս հայտարարությանը ոչ միայն չհավատալու որևէ հիմք չկա, այլև չափազանց տրամաբանական է, եթե հաշվի առնենք իրականում մեր բակերում և «բեսեդկաներում» տիրող վիճակը այս առումով: 

 

Սակայն այստեղ առկա է մի կարևոր հանգամանք: Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առևտուր և այլն):

Նախարարությունից պատասխանել էին, որ «ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային և տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ»: Այս պատասխանը հրապարակել էինք հունիսի 9-ին:

 

Իհարկե, ինքնին տարօրինակ է, որ նման վերլուծություն չի արվում, քանզի դա կարող էր էապես օգնել հակահամաճարակային գործողությունների պլանավորմանը: Մյուս կողմից՝ վարչապետը խոսում է կոնկրետ վարակվածության ոլորտի մասին, ինչից պետք է ենթադրել, որ նման վերլուծություն, այնուամենայնիվ, արվում է: Հակառակ դեպքում կստացվի, որ նման հայտարարություններն արվում են «աչքաչափով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ