«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նոր իշխանությունները որոշել են կադրային ջարդ իրականացնել եւ պետական համակարգը «մաքրել» նախկիններից։
Խորհրդարանում արդեն սկսվել է զտումը՝ նույնիսկ փորձագետներին են զգուշացրել, որ պիտի տեղները զիջեն նոր թիմի, որը հետաքրքիր «կազմ» կունենա՝ կազմված նորընտիրների ընկեր-բարեկամներից, օրինակ, ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանն անգամ հարսին է ԱԺ-ում աշխատանքի տեղավորում, փոխնախագահը՝ դստերը։
Առհասարակ, Արցախում տարվող կադրային քաղաքականությունը շատերի զարմանքն է հարուցել՝ ի՞նչ սկզբունքով, ինչո՞ւ են այս մեկին նշանակում, մյուսին՝ ոչ, ո՞վ է կայացնում այդ որոշումները։ Մեր աղբյուրները պատմում են, որ Սամվել Բաբայանին ԱԱԽ քարտուղար նշանակելու բառացիորեն նախորդ օրը Արցախի նախագահը հավատացրել է, որ դա անհնարին է, մեկ օր անց հրապարակվել է պաշտոնական հրամանը։
Ի դեպ, Բաբայանի նշանակվելուց հետո Հարությունյանի որոշ երբեմնի մտերիմներ, որոնք Բաբայանի հետ հին հաշիվներ ունեին, նախագահին բոյկոտ են հայտարարել։ Օրինակ, խիստ վրդովված է Արկադի Ղուկասյանը, ում նկատմամբ Բաբայանը տարիներ առաջ մահափորձ էր իրականացրել, եւ այլք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը