06 06 2020

Կկայանա երեք նախկին վարչապետների հանդիպումը․ «Հրապարակ»

Կկայանա երեք նախկին վարչապետների հանդիպումը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, այսօր Երևանում կայանալու է «դարի հանդիպումը»: Միմյանց հետ հանդիպելու են մեր երեք նախկին վարչապետները՝ Վագգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը և Կարեն Կարապետյանը, քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը:

Մեզ ասացին, որ նրանց աջ ու ձախից հանդիմանում են, որ մի կողմ են քաշվել և դիտորդի կարգավիճակում հետևում են, թե ինչպես է երկիրը գնում կործանման: Ճիշտ է՝ Բագրատյանն անընդհատ խոսում է, բայց դրանից վիճակը չի փոխվում: Այս ֆորմատը նախաձեռնողները կարծում են, որ երկրում պետք է ձևավորվի հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն, որը կկարողանա այս աղետալի վիճակը հաղթահարել:

Նրանք ելել են հետևյալ տրամաբանությունից՝ այդ կազմում ընդգրկել անկախ Հայաստանի առաջին վարչապետին, մեր երկրի համար ամենածանր փուլում կառավարած վարչապետին, որը նաև լավ տնտեսագետ է և նախավերջին վարչապետին, որը տնտեսության զարգացման լավ ցուցանիշներ է ապահովել և վայելում է ժողովրդի համակրանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ