30 05 2020

Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար․ «Հրապարակ»

Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ  հարցերին պատասխանել են, թե այն ծագել է Ալեն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։ Դրանից վրդովված իշխանականները «դաստիարակել» են Մարուքյանին։

«Մենք տվել ենք պարզաբանումներ, ասել ենք, որ դա սուտ է՝ բանավեճը եղել է ապրիլի 28-ին, ծեծկռտուքը՝ մայիսի 8-ին»,- ասացին ԼՀԿ-ից։ Իշխանական աղբյուրն էլ ասաց, որ Մարուքյանը ԵԽԽՎ-ին տրամադրված նյութերում ստել է, որ վարչապետը չի դատապարտել՝ արդարացրել է թիմակիցների պահվածքը, բայց Մարուքյանը հերքեց դա․ «Սուտ է, մենք վարչապետի անունը չենք տվել, տրամադրել ենք ծեծկռտուքի տեսանյութը՝ թարգմանությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ