«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման եւ հանրային վստահության աստիճանական անկման պայմաններում իշխանության բարձր էշելոններում ակտիվորեն քննարկվում է իշխանության «տրանզիտի» հարցը։ Հարցն առավել ակտուալ է դարձել Ռուսաստանի (ու ոչ միայն) հետ Հայաստանի իշխանության լարված հարաբերությունների ֆոնին, երբ արդեն սպառվում են արտաքին լեգիտիմության ռեսուրսները։
«Փաստ» թերթի տեղեկություններով, քննարկվող տարբերակները մի քանիսն են, իսկ դրանից մեկն էլ առնչվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Փաշինյանն իր կառավարման 2 տարվա ընթացքում հասցրել է այրել բոլոր կամուրջները եւ հատել հնարավոր բոլոր գծերը քաղաքական ամբողջ դաշտի հետ։
Միակ «կամուրջը», որ մնացել է անվնաս, նախագահ Արմեն Սարգսյանի հետ իր կապն է, ինչը եւ ներկայումս փորձ է արվում օգտագործել։
Ըստ մեր աղբյուրների, քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը, որի առաջին քայլը պետք է լինի Տիգրան Ավինյանի պաշտոնը Սարգսյանին «հանձնելը»։
Եթե այդ համաձայնությունը կայանա, ապա փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Արմեն Սարգսյանի մատնանշած անձը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը