19 05 2020

«ԱՅԲ»-ի գործն էլ էր փուչիկ․ «Հրապարակ»

«ԱՅԲ»-ի գործն էլ էր փուչիկ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Պաշտոնն ստանձնելու առաջին օրերին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն «ԱՅԲ» դպրոցի եւ դրա հիմնադիր Մեսրոպ Արամյանի «կոռումպացված» լինելու մասին աղմկոտ հայտարարություն արեց, որը շարունակություն չունեցավ: Օրերս ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը հարց տվեց, թե ինչ նորություն կա «ԱՅԲ»-ի գործից։ Նախարարն ասաց, որ ինքը նոր խորհրդական ունի, «որն ուժային կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ ունի` իրեն եմ հանձնարարում բարդ գործերը, ինքը շուտով կզեկուցի»:

Պարզվեց, նախարարի նոր խորհրդական Արթուր Հովսեփյանն ընդամենը ՊԵԿ-ի նախկին աշխատակից է, նա արդեն 1 տարի է` պաշտոնավարում է: Նախարարն ասաց՝ իրեն զեկուցել եք «ԱՅԲ»-ի խնդիրը, եթե գաղտնիք չէ` ի՞նչ եք զեկուցել։ «Ես ուսումնասիրել եմ այդ նյութերը, իմ կասկածներն ու մտահոգություններն եմ հայտնել նախարարին, ավելին ասել չեմ կարող»: Ռիսկային ազդակներ տեսա՞ք այդ «նյութերում», դրանք համարժե՞ք էին աղմկալից հայտարարությանը։ «Որքանով էին ռիսկային, ես դրա գնահատականը տալ չեմ կարող, իրավապահները պետք է ասեն»: Դե, նրանք էլ կարծես «ռիսկեր» չեն գտնում, դրա համար է այսքան ձգձգվում «գնահատականը»։ Նախարարն ասաց` շուտով Դուք նոր բաներ ի հայտ կբերեք Ձեր զեկույցով, ի՞նչ եք ի հայտ բերել։ «Ասացի` իմ մտահոգությունները ես զեկուցել եմ նախարարին»: Իսկ հնարավո՞ր է ասել եք` ոչ մի փաստ էլ չկա, հետ վերցնենք գործը։ «Ես չգիտեմ` ինչեր կբացահայտվեն այդ գործի արդյունքում․ դա իրավաբաններն են որոշում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ