22 04 2020

Ինչո՞ւ աշխատանքից հեռացավ անձնագրային վարչության 2-րդ պետը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ աշխատանքից հեռացավ անձնագրային վարչության 2-րդ պետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Թե ինչու, նա համացանցում մի ընդարձակ գրառմամբ փորձել էր բացատրել` այդպես էլ ըստ էության ոչինչ չասելով: Նա գրել էր, թե «Ընդգծված սրտացավություն՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել և հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության և Աստծո դատին»:

«Ժողովուրդ» օրաթերթին նրա ազատումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ նրա ազատման դիմումը կապված է եղել կանադահայ այն կնոջ` վարչապետին ուղղված նամակի հետ, որում նա դժգոհել էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, ազատումներն այսքանով չեն ավարտվելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ