«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը ևս մեկ անգամ աշխատանքային նիստ է արել ու քննարկել, թե ինչ սցենարով է ընթանալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները:
Հիշեցնենք․ նիստը նախատեսված է ապրիլի 16-ին: Հանձնաժողովի իմքայլական անդամները եկել են ընդհանուր հայտարարի, որ Սերժ Սարգսյանին ամենաճակատային հարցերը պետք է ուղղի Քրիստինե Պողոսյանը։ Նա այն պատգամավորն է, ով Նիկոլ Փաշինյանի բերած բյուջեի մասին ասաց՝ եթե Դուք բերեիք մեկ նախադասություն անգամ, ես կողմ կքվեարկեի: Նրան կողքից «դամ կքաշեն» սյունեցի Տիգրան Կարապետյանն ու Անդրանիկ Քոչարյանը, իսկ նախկինների ժամանակ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին ցուցված է լռել:
Սցենարը համաձայնեցված կամ կազմված է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ ընդդիմադիր պատգամավորներն ազատ են լինելու իրենց հարցադրումներում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը