05 03 2020

Իշխանության վարկանիշը շարունակում է նվազել․ 168.am

Իշխանության վարկանիշը շարունակում է նվազել․ 168.am

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանության վարկանիշը՝ ըստ երկու տարբեր չափումների, նոր հակառեկորդ է գրանցել՝ 17.7 տոկոս վստահություն։ Այդ չափումները, ըստ հավաստի տեղեկությունների, կատարվում են արևմտյան դեսպանատներից մեկի կողմից, ամեն 3 ամիսը մեկ, և հերթական անգամ դրանց արդյունքում գրանցվել է վարկանիշի անկում։

Ըստ դիտարկումներն իրականացրած փորձագետների վերլուծությունների՝ իշխանության վարկանիշի վրա ազդեցություն են ունեցել, մասնավորապես, հանրային այն ընկալումները, որոնց համաձայն՝ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ, կանխարգելել դրա տարածումը, և, որ խուճապի է մատնվել դրա արդյունքում։

Այս ընկալման կրողները հարցադրում են անում՝ եթե այսպիսին է իշխանության արձագանքն առանձին վերցրած մեկ համաճարակի դեպքում, ինչպիսի՞ն կլինի այն, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ