«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությունները ուշագրավ նրբերանգներ են պարունակում նաեւ արտաքին ուժերի վերաբերմունքի տեսանկյունից: Որեւէ անկախ ու ինքնիշխան պետություն չի կարող մեկուսանալ աշխարհից ու անտեսել այլ պետությունների հետ հարաբերությունների գործոնը:
«Փաստ» թերթն այս տեսանկյունից ուշագրավ տեղեկություններ է ստացել արցախյան ընտրությունների առումով: Մասնավորաբար, արցախյան։ մեր աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան մերձկրեմլյան քաղտեխնոլոգների «դեսանտ» է ուղարկել, որն այս օրերին աշխատում է Վիտալի Բալասանյանի շտաբի հետ:
Այս տեղեկությունը առավել ուշագրավ է այն տեսանկյունից, որ թեկնածուներից մեկն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, խնդիրներ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, մասնավորապես նրանց մուտքը 5 տարով դեպի ՌԴ արգելափակվելու առումով:
Միայն այս դրվագներով շատ հեռուն գնացող եզրակացություններ դժվար է անել, սակայն փաստերն ինքնին բավականին խոսուն են. ըստ էության, ստացվում է, որ Մոսկվան, մեղմ ասած, անտարբեր չէ արցախյան ընտրությունների առումով եւ հատուկ դրական վերաբերմունք ունի կոնկրետ Վիտալի Բալասանյանի թեկնածության նկատմամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը