«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին մոտ մեկ ամիս առաջ քննիչները հորդորել են գործի համար կարեւոր բան պատմել՝ դրա դիմաց խոստանալով նրան ազատ արձակել: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Լիանա Կարապետյանի որդին՝ Դավիթ Սահակյանը:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Եվ ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրված մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Արշակ Ջերջերյանին, իսկ փետրվարի 28-ին էլ մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց:
Եվ, ահա, Կարապետյանի որդին «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր մանրամասներ է փոխանցել. «Հարցաքննության ժամանակ քննիչներից մեկը մորս ասել է. «Տիկի՛ն Կարապետյան, մենք հեռախոսային ձայնագրություններ ունենք, որտեղ Դուք ուրախանում եք երեխայի որդեգրման որոշման լուրն առնելիս»: Պատկերացնու՞մ եք, այս մարդիկ նույնիսկ չգիտեն, որ երեխայի որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահից: Մայրս զարմացած ասել է` այո՛, իհարկե ուրախանում եմ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը