19 02 2020

131 մլն պարգևատրում․ իշխանությունը մեծացնում է «ֆեյքերի կայսրությունը»․ «Փաստ»

131 մլն պարգևատրում․ իշխանությունը մեծացնում է «ֆեյքերի կայսրությունը»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Երբեմն փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆեյք էջերը հիմնականում օգտագործվում են իշխանություններին քննադատելու համար: Իրականում առաջին հերթին հենց իշխանությունները, ըստ օդում կախված լուրերի, մի ամբողջ «ֆեյքային կայսրություն» ունեն։ Թերթին այս առումով ուշագրավ տեղեկություններ են հասել։ 

Ըստ այդմ, իշխանության վերնախավը բավականին լուրջ է վերաբերվում սեփական ֆեյքային «բանակն» ունենալու և մեծացնելու հանգամանքին, և զգալի լուրջ գումարներ են «ներդրվում» այս ուղղությամբ։ 

Այս թեման առավել առաջնային է դարձել հատկապես առաջիկա հանրաքվեին ընդառաջ, երբ սոցցանցերում ակնհայտ նկատելի է դառնում իշխանությունների կողմից պարբերաբար դաշտ նետվող ատելությունն ու ագրեսիան։ 

Ըստ «ֆեյքային բուրգի» կանոնների, ֆեյքերն ունենում են տարբեր գործառույթներ՝ հայհոյող ֆեյքեր, քաղաքական գիծը պահող ֆեյքեր, լուրջ վերլուծություններ գրող ֆեյքեր, իշխանության տարբեր ներկայացուցիչների գրառումներն ու հայտարարությունները խմբերում տարածողներ ու կիսվողներ և այլն։ 

Թերթին տեղեկություններ են հասել նաև, որ ֆեյքերի հետ աշխատանքները կազմակերպելու համար իշխանության համապատասխան ներկայացուցիչները որոշակի պարբերականությամբ հանդիպումներ են ունենում թիմակիցների հետ և համապատասխան ցուցումներ տալիս։

Իսկ ընդհանուր առմամբ, «ֆեյքային ֆաբրիկայի» գործունեության հիմնական պատասխանատուն ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը պահելու համար հսկայական գումարներ են ծախսվում:

Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ այս ՊՈԱԿ-ի միայն պարգևավճարները Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում (21 ամիս) կազմել են 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար)»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ