03 02 2020

Մարզերում վարչապետի վարկանիշը նվազել է մինչև 12%.168.am

Մարզերում վարչապետի վարկանիշը նվազել է մինչև 12%.168.am

168.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջերս հարցումներ է անցկացրել՝ չափելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, նրա նկատմամբ բնակչության վստահությունը: Ըստ նույն աղբյուրների, ամենացածր տոկոսը գրանցվել է Շիրակի մարզում՝ 12 տոկոս և 16 տոկոս վարկանիշ՝ Սյունիքի մարզում: Երևանում, ըստ մեր տեղեկությունների, 43 տոկոս է կազմել: ՊՈԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ, վերլուծելով այդ ամբողջ սոցհարցումների պատկերը, եկել են այն եզրահանգման, որ Երևանի բարձր ցուցանիշը՝ 43 տոկոս, իրենց համար քիչ վստահելի է, քանի որ պայմանավորված է այն հանգամանքով, որ երևանցիները ոչ միայն խուսափում են հարցումներին պատասխանելուց, այլև թաքցնում են իրենց իրական տրամադրությունները:

Նույնպիսի ցածր արդյունքներ գրանցվել են նաև մյուս մարզերում, որի պատճառով իշխանությունները մտահոգ են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկումով: Փորձում են հասկանալ, վերլուծել պատճառները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ