«Իրավունք»-ը գրում է․ «Չնայած այն բոլոր արդարացումներին, թե իր գրպանները ծակ և դատարկ են, այնուամենայնիվ, ինչպես արդեն նկատել ենք, Նիկոլ Փաշինյանի խոսքը գրեթե երբեք գործ չի դառնում: Ինչպես գրվեց մամուլում՝ Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 միլիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրահը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն է:
Իսկ ահա մեր աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ զարմուհին բավականին մեծ բիզնեսներ ունի նաև ՀՀ-ում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ինքը Դիանա Փաշինյանը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ունի մեկ հյուրանոց և երկու ռեստորան»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը