«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդյան պատարագին, քանի որ Էջմիածնի տաճարը տեւական ժամանակ է՝ վերանորոգման մեջ է, հիմա աշխատանքները կաթվածահար են, քանի որ կառավարությունը ձգձգում է որպես մշակութային օբյեկտ, տաճարում կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու եւ հարկերից ազատելու մասին որոշումը։
Պատճառները ճշտելու համար զանգահարեցինք կառավարության աշխատակազմի ղեկավարին, նա չպատասխանեց։ Իսկ մամուլի խոսնակ կառավարության ղեկավարը դեռ չունի։ Մայր Աթոռից մեր հարցին ի պատասխան ասացին․ «Մայր տաճարի նորոգությունը որպես բարեգործական ծրագիր որակելու հարցը քննարկվում է ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ՝ հարցի կարգավորման համատեղ ուղիներ գտնելու համար»։ Ի դեպ, հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ 2019-ի մարտին Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովը սիրահոժար «բարեգործական» էր ճանաչել Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի, եւ հարկերից ազատել նրա հետ համագործակցող կազմակերպություններին, այդ թվում՝ նաեւ լրատվամիջոցների։ Անհասկանալի է, թե ինչու պետք է «Հրապարակը» հարկեր վճարի, իսկ «Բաց հասարակության հիմնադրամի» հետ աշխատող ԶԼՄ-ն՝ ոչ»։
Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը