24 12 2019

Ե՞րբ կբարձրանա գազի գինը. «Փաստ»

Ե՞րբ կբարձրանա գազի գինը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է «Վերջին մի քանի ամիսներին ամենաքննարկվող թեմաներից մեկը ՀՀ ներմուծվող գազի թանկացման հարցն է։ Սա բնական է, քանզի գազի հնարավոր թանկացումն իր հետ բերելու է այլ ապրանքների ու ծառայությունների շղթայական թանկացման, ինչն էլ լուրջ հարված է հասցնելու բնակչության կենսամակարդակին: 

Իշխանությունները պնդում են, որ ձմռան ամիսներին գազը չի թանկանա: 

Ըստ տարբեր տեղեկությունների, գազի գնի բարձրացման պետք է սպասել ապրիլից, չնայած մեր աղբյուրները վկայում են, որ այդ թանկացումը իրականում տեղի է ունենալու 2020-ի հունվարից, սակայն չի վերաբերելու սպառողներին, քանզի դարձյալ կատարվելու է փոխհատուցում: 

«Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ռուսական շրջանակներում ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների հիմնական «պրոտեժեն» ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, որն ամեն ինչ անում է, որ գազի գնի հետ կապված կտրուկ շրջադարձեր չլինեն։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հենց նա է միջնորդել ռուսական իշխանություններին՝ գազի գինը չբարձրացնել 2019-ի սեպտեմբերին, ինչը նախապես պլանավորված էր։ 

Ըստ տարբեր խոսակցությունների, բանակցությունների արդյունքները մեծապես կախված կլինեն այն հանգամանքից, թե այս ընթացքում ինչպես իրեն կդրսեւորի ՀՀ իշխանությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ