18 12 2019

ԱԺ-ն Կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը․ իմքայլական․ «Հրապարակ»

ԱԺ-ն Կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը․ իմքայլական․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դուք կառավարության հենարա՞նն եք, ձեր ֆրակցիայի որոշ պատգամավորներ գտնում են, որ չեք։ «Չկա նման բան՝ մեր ֆրակցիայի պատգամավորը չի ասել, որ իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ։ Այո, ԱԺ-ն կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը»,- ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հիմա ի՞նչ, իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ՞։

«Խմբակցությունը, այո, կարող է հենարանը լինել՝  իր քաղաքական թիմն է, իր ընտրած վարչապետն է, բա, ուրեմն, հենարանն է, բայց ԱԺ-ն չի սահմանափակվում միայն «Իմ քայլը» խմբակցությամբ»: Իսկ կարո՞ղ է տենդենցը շարունակվել` դուք մերժեք կառավարության բերած նախագծերը, ինչպես, ասենք, դեղերի օրինագծի դեպքում եղավ։ «Այդ տենդենցը մեզանում եղել է առաջին օրվանից՝ վարչապետի ներկայացրած թեկնածու չենք ընտրել` ՏՄՊՊՀ-ի թեկնածուին նկատի ունեմ։ Շատ նախագծեր մերժում ենք կամ՝ հակառակը»:

Չե՞ք վախենում, որ տենդենցը վերածվի օրինաչափության, ֆրակցիան փլուզվի` միասնական քաղաքական գծի բացակայության պատճառով։ «Ես նման խնդիր չեմ տեսնում»: Իսկ եթե իրականությունն այլ բան ապացուցե՞ց։ «Դե, եթե իրականությունն այլ բան ապացուցեց, ուրեմն կստացվի, որ իրականությունն այլ բան ապացուցեց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ