17 12 2019

Մարությանի կինը լուրջ գործառույթնե՞ր ունի քաղաքապետարանում․ «168 Ժամ»

Մարությանի կինը լուրջ գործառույթնե՞ր ունի քաղաքապետարանում․ «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի ավագանին երեկ արտահերթ նիստում որոշել է մայրաքաղաքի բնապահ­պանական խնդիրներով այսուհետեւ մասնավոր ընկերությունների փոխարեն կզբաղվի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Ավա­գանու «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկել ՀՈԱԿ-ի ստեղծմանը, քանի որ, ըստ ավագանու ընդդիմադիր անդամների, մրցակցության բացակայությունը կոլապսի է հանգեցնելու:

«Քաղաքային եւ կենտրոնական իշխանությունները հաճախ ասում են՝ մենք դուրս ենք «իզմ»-երից: Ես ուզում եմ ձեզ ասել, սիրելի գործընկերներ, որ դուք «իզմ»-երից դուրս չեք, այս ամենը, ինչ որ մենք իրականացնում ենք, լավ էլ «իզմ-երի մեջ տեղավորվում է եւ կոչվում է «սոցիալիզմ»: Դուք գնում եք պլանային տնտեսության մոտեցմամբ եւ որոշում եք, որ ամեն ինչ պետք է անի համայնքը: Վաղն էլ կարող ենք ասել ասֆալտապատումն ինչու ենք տալիս մասնավորին, եկեք մենք ասֆալտի գործարան բացենք, սկսենք դա անել, շահույթ չենք հետապնդի, ավելի էժան կնստի»,- ասել է ընդդիմադիր Դավիթ Խաժակյանը:

Որպես նոր ՀՈԱԿ-ի տնօրեն շրջանառվում է «Թափառող կենդանիների վնասա­զերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի անունը: Այս պնդումը փոխքա­ղաքապետն ու քաղաքապետը չժխտեցին: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մեր թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, թե ինչ վիճակի են իրենք ականատես եղել, երբ այցելել են Արմեն Բեգոյանի կառավարած ՀՈԱԿ-ի տարածք, եւ մտավախություն է հայտնել, որ նա կձախողի նոր ՀՈԱԿ-ի կառավարումը եւս:

«Մենք բազմաթիվ փաստեր բարձրաձայնեցինք, որի վրա քաղաքապետն աչք փակեց, քա­նի որ պարոն Բեգոյանը քաղաքապետի սիրելին է, ըստ շշուկների՝ քաղաքապետի տիկնոջ մտերիմն է, քաղաքապետի տիկինը, փաստորեն, լուրջ գործառույթներ ունի քաղաքապետարանում, որի մասին մենք տեղեկություններ չունենք: Շշուկներ ենք լսում, որ քաղաքապետի տիկինը մասնակցում է գործակարգավարական նիստերին, այսինքն՝ ավագանու անդամները, ում անմիջական լիազորությունն է վերահսկել քաղաքապետի աշխատանքը, իրավունք չունեն մասնակցելու այդ նիստերին, բայց «կողքից, կշտից», ինչպես ժողովուրդն է ասում, բազմաթիվ մարդիկ են մասնակ­ցում»,- ասել է Թեհմինա Վարդանյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ