«Հրապարակ»-ը գրում է․ «ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ԱԺ կրթության մշտական հանձնաժողովում նոյեմբերի 11-ին փորձել է ներկայացնել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, սակայն քննարկումը, կարելի է ասել, տապալվել է։ Բանն այն է, որ փոխնախարարն օրենսդիրներին է ներկայացել անպատրաստ, օրենքների փաթեթն էլ է եղել կիսատ-պռատ, ոչ լիարժեք, անհասկանալի առաջարկներով։Պատգամավորներին փոխնախարարի ինքնավստահությունը հունից հանել է։ Նա չի կարողացել ներկայացնել, թե «Հանրակրթության մասին» օրենքում ինչ փոփոխություններ են նախատեսում անել, թե ինչով նախկին օրենքը չի բավարարում։
Օրենսդիրները հակադարձել են, թե խոսքը պատասխանատու ոլորտի մասին է, եթե չկա պատկերացում, մոտավոր տեսլական, ապա ճիշտ կլինի քննարկումը հետաձգել հաջորդ տարի։ Ասել են, որ պատրաստ են հունվարին հանձնաժողովի արտահերթ նիստ անել և լսել նախարարության տեսակետը, որ հասկանան՝ ինչ են ուզում փոխել։Փոխնախարարն ինչ-որ վերնագրեր է կարդացել՝ փորձելով համոզել, թե որ հոդվածներում փոփոխությունների կարիք կա, սակայն բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց նա չի կարողացել պատասխանել։Ի վերջո, օրենսդիրները հորդորել են հետ տանել առաջարկը, գործին մոտենալ ավելի մեծ պատասխանատվությամբ և գալ, երբ պատրաստ կլինի։ Ասում են՝ այդ քննարկումից հետո Լուսինե Առաքելյանը դեպրեսիայի մեջ է հայտնվել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը