13 12 2019

Նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի․ «Փաստ»

Նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

 Գործը մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Առաջին դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին: 

Սակայն, «Փաստ» թերթի ստացած տեղեկություններով, չի բացառվում, որ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն նոր դատավորին: 

Բանն այն է, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, դատավորի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ընդգծված հակաքոչարյանական է: 

Դրա մասին են վկայում նաև նրա ֆեյսբուքյան տարբեր գրառումները: 

Մյուս կողմից՝ Դավիթ Աբգարյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է, որը նույնպես հայտնի է Քոչարյանի ու նրա կալանավորման գործի հանդեպ կանխակալ վերաբերմունքով: 

Ի դեպ, հավելենք, որ Լուսինե Աբգարյանի, որպես դատավոր, կարիերան առանձնապես հարուստ չէ՝ ընդամենը 5 տարի: 

2014 թվականին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ արդեն իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հոկտեմբերի 24-ին, միանգամից նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ