«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է: Իշխանության սատելիտները տոտալ-հոգեբանական ճնշում են գործադրել վերջինս վրա, որովհետև թե դատական, թե փորձագիտական մակարդակում միանշանակ է եղել համոզմունքը, որ Պապոյանն անպայման փոխելու է Քոչարյանի խափանման միջոցը, որովհետև բացարձակապես «վնգստացողների» դասից չէ, խոցելի չէ, ազատ մտածողության կրող է:
Ճնշումների արդյունքում Պապոյանը փակ զրույց է ունեցել «համքարության» իր պես մտածող դատավորների հետ (չենք տալիս նրանց անունները, որպեսզի չվնասենք). թե տղերք, եթե ես որոշումը կայացնեմ, դուք պատրա՞ստ եք «ուդարն» ինձ հետ պահելու, որովհետև էս դեպքում միայն ինձ չեն խփելու, շարունակությունում` մնացած նորմալ դատավորներին էլ են խփելու: Ինչ որոշում է կայացրել «համքարությունը», ակնհայտ դարձավ դատավարության և ինքնաբացարկի ընթացքից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը