«168 ժամ» թերթը գրում է. «Մենք արդեն ունենք գոնե հայկական կողմի ներկայացրած ինչ-որ ճանապարհային քարտեզ, որի շուրջ կարող ենք քննարկումներ ունենալ, կարող ենք վերլուծել, հաշվարկել ռիսկեր, այսինքն՝ գոնե սկզբնական փաստաթուղթ ունենք, ինչը գովելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովան:
Ըստ այս փաստաթղթի՝ հայկական կողմի մոտեցումները, Անժելա Էլիբեգովայի խոսքով, գրեթե չեն տարբերվում նրանից, ինչ 25 տարի շարունակ հայկական կողմը ձևավորել և առաջ է տարել իր դիրքորոշման շրջանակներում. «Դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը մնում է իր դիրքերում, նոր մոտեցումներ և թեզեր այնտեղ չեն բերվում:
Միակ նորամուծությունը, որի մասին խոսվեց, Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակ գտնելն էր, բայց շեշտը դրվում է կոմպրոմիսի վրա, ինչի մասին նույնպես տարիներ շարունակ խոսվում է: Փաստացի, կարիք չկա խոսել նոր կետից սկսելու մասին. մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը