30 11 2019

Դժոխային պայմաններ՝ տեսչական մարմնում․ «Ժողովուրդ»

Դժոխային պայմաններ՝ տեսչական մարմնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՊՎԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ սկսել են զբաղվել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողների բողոքի դիմումով, քննարկում եւ ուսումնասիրում են այդ նամակը: Այս տեսչական մարմնի աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին էլ են մանրամասներ ներկայացրել իրենց աշխատանքային դժոխային պայմաններից: Ասել են, որ ՊՎԾ դիմելուց հետո ավելի են սրվել առանց այդ էլ լարված հարաբերությունները իրենց ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ:

Պատմել են, թե նա իրենց միջանցքներում տեսնելիս ոչ միայն չի բարեւում, նաեւ գլուխն է շրջում: Կառույցում խռովություն է հասունանում: Աշխատակիցների մի մասը վերարկուներով է աշխատում ցուրտ աշխատասենյակներում, իսկ արտոնյալներն ու Վ. Ավետիսյանն ինքը սենյակները տաքացնում են օդորակիչներով:

Որակի ապահովման վարչությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ տեւական ժամանակ պահանջում են եռամսյակի վերաբերյալ համապատասխան նյութեր ներկայացնել, չեն տրամադրում, օրինակ` ծառայողական քննությունների մասին, ստացած գույքի վերաբերյալ տեղեկությունները, թե ինչպես է այն բաշխվել: Այնինչ այս վարչությունը պետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին»:

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ