»Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում կազմակերպված ԼԳԲՏ միջազգային «ֆորումին» բավականին «ներկայացուցչական» մասնակցություն են ունեցել ոչ միայն տեղական «համայնքի» անդամները, զորօրինակ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի և ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի նախընտրած Կարաբինան (վերջինիս հետ նրանք սիրում են լուսանկարվել ու իրենց պատկերները տեղադրել սոցցանցերում) և ԱԺ-ում ելույթ ունեցած, տրանսգենդերների համար խորհրդարանում Օվերտոնի լայն պատուհան բացած, ձեռքի հետ էլ «Իրատեսին» դատի տված (իր պատիվն արատավորելու համար թերթից 1 մլն դրամ է պահանջում) տրանսվեստիտը, այլև միջազգային «կարգի» տրանսգենդերներ:
Ըստ հյուրանոցի աշխատակիցների, «ֆորումին» մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնց անունները հույժ գաղտնի են պահվում: Ասում են` «ֆորումը» կազմակերպելու ժամանակը հենց այնպես չի ընտրվել. այն պետք է դառնար Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «նախակարապետը», որպես «ՀուԶանք ուԶանգ» սահմռկեցուցիչ ոռնոցի շարունակություն: Ի դեպ, պետական համարանիշերով ավտոմեքենաները շաբաթ երեկոյան մի քանի էլիտար տրանսվեստիտներով «բեռնավորված» վերադարձել են Երևան»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը