«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Արցախ՝ հարսանիքի մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահական ընտրությունների 2 հավակնորդի՝ Մասիս Մայիլյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ։
Եռակողմ հանդիպումից հետո երկու թեկնածուի կողմնակիցներն էլ հայտարարում են, որ Փաշինյանն ասել է իր թեկնածուի անունը, բայց հորդորել է այսուայն կողմ չշեփորահարել։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի համակրանքը Հարությունյանի կողմն է, ինչը, թերեւս, նաեւ վերջինիս ռեյտինգով է պայմանավորված։ ՀՀ վարչապետը չէր ուզենա հերթական անգամ «ստավկա» անել պարտվող թեկնածուի վրա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը