13 11 2019

Փաշինյանը զայրացած է․ վարկանիշը կտրուկ նվազել է․ «Փաստ»

Փաշինյանը զայրացած է․ վարկանիշը կտրուկ նվազել է․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վարչապետ Փաշինյանը վերջերս նորից սկսել է էլ ավելի հաճախակի սելֆիներ, լայվեր և «ժողովրդահաճո» այլ գործողություններ կատարել։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, պատճառն այն է, որ մոտ 10 օր առաջ վարչապետի սեղանին են դրվել սոցհարցումների թարմ տվյալներ։ 

Դրանք այնքան են զայրացրել վարչապետին, որ վերջինս հանձնարարել է ստուգել, և նոր հարցում են պատվիրել տեղի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկին, որը միջազգային կազմակերպության մասնաճյուղն է Հայաստանում։ 

Ըստ մեր աղբյուրների, հարցումների տվյալները ներկայացվել են վարչապետի՝ փարիզյան այցից 2 օր առաջ. այդ հարցումներով հաստատվել են նախորդի տվյալները, ըստ որոնց, վարչապետի վարկանիշը տատանվում է մոտ 21-23 %-ի սահմաններում: 

Հարցման մեջ եղել են տվյալներ այլ դեմքերի և գործիչների մասով, որոնք ուղղակի զայրացրել են Փաշինյանին, և նա էլ իր հերթին հանձնարարել է իր ամենից վստահելի մարդկանց՝ մտածել, վերլուծել և իրեն ներկայացնել անելիքների ծրագրեր, թե ինչ կարելի է անել՝ կանգնեցնելու վարկանիշի այդչափ արագ անկումը։ 

Ըստ այդմ, չի բացառվում, որ շուտով վարչապետը նախաձեռնի հանրությանը նոր, էլ ավելի հետաքրքիր տեսարաններով ապահովելու գործողություններ, քանի որ նախկինում արվածներն էլ իրենց նպատակին չեն ծառայում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ