09 11 2019

Նոր սկանդալ՝ Առողջապահության նախարարությունում․ «168 Ժամ»

Նոր սկանդալ՝ Առողջապահության նախարարությունում․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «168 Ժամի» աղբյուրի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լուրջ մտահոգություններ ունեն: Այդ պաշտոնյաները, իրենց ապահովագրելու համար, փորձում են վարչապետի աշխատակազմի միջոցով Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիա հասցնել Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի կողմից արված որոշ գործարքների մասին, որոնք համարում են կասկածելի:

Նրանք ցանկանում են վարչապետին տեղյակ պահել նախարարությունում կատարվող գործընթացների մասին, որպեսզի հետո իրենց չմեղադրեն անգործություն ցուցաբերելու ու պարտականություններին չտիրապետելու մեջ: Բանն այն է, որ աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը, նախարարի գիտությամբ եւ թույլատվությամբ, նախարարության անունից մի քանի կասկածելի գործարքներ է արել, որոնք մտահոգել են ԱՆ պաշտոնյաներին, եւ հիմա նրանք վախենում են, որ իրավապահների հնարավոր ուսումնասիրությունների արդյունքում իրենք եւս պատասխանատվության են կանչվելու:

Եվ այդ պատճառով էլ հետագա հնարավոր ռիսկերից իրենց ապահովագրելու համար փորձում են այդ մասին տեղյակ պահել վարչապետին: Ի դեպ, մեր աղբյուրը եւս հաստատեց մամուլի տեղեկությունները, որ նախարարությունում լուրջ դժգոհություններ կան Արտյոմ Սմբատյանից: Ասում են՝ պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող այս երիտասարդը մինչ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվելը եղել է հարկային ոստիկան եւ հիմա փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բոլոր վարչությունների ղեկավարների նկատմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ